Կովիդի դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի փոխարեն ԱՆ-ն ՍԴ-ին տրամադրել է մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը

«Առողջապահության նախարարությունը տրամադրել է մոտ 68 ակտեր, որոնց կապը սույն գործի վեճի առարկայի հետ առավելագույնն այնքանով է, որքանով… ՍԴ-ին է տրամադրվել նաև մեծահասակների մոտ միզուղների վարակների վարման կլինիկական ուղեցույցը:
Ուսումնասիրե՞լ եք այդ ակտերը, և ձեր կարծիքով դրանք և հատկապես վերջին նշված ուղեցույցը ՍԴ-ում քննվող սույն գործի լուծման համար ունե՞ն էական նշանակություն, արդյո՞ք տրամադրված ակտերը սոսկ ծավալի առումով տպավորություն չեն ստեղծում և ծանրաբեռնում ՍԴ-ն վեճի առարկայի հետ ուղղակիորեն անմիջականորեն կապ չունեցող նյութերը»,- Ա. Պետրոսյանն այս հարցերն ուղղեց Է. Շաթիրյանին:
Ա.Պետրոսյանի խոսքով, մեծահասակների մոտ միզուղների վարակների վարման կլինիկական ուղեցույցը և նմանատիպ այլ ուղեցույցները ուսումնասիրել է, բժշկագիտական տեսանկյունից չգիտի՝ ինչքանով կարող է առնչություն ունենալ կորոնավիրուսի հետ, մասնագետները կարող են ասել, բայց գործի լուծման և միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցի միջև կապ չի տեսել:
Է. Շաթիրյանն ասաց, որ խնդրել է հստակ տրամադրել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը և դրա դեմ պայքարին առնչվող բոլոր հրամանների պատճեները:
«Հասկանալի է, որ ձեր նշած ակտն ուղղակիորեն չի վերաբերում վեճի առարկային, ավելին՝ ոչ միայն ձեր նշած համապատասխան ուղեույցը, նաև մյուս փաստաթղթերը»,- նշեց զեկուցող Շաթիրյանը:
Միաժամանակ ասաց, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկային ուղղակիորեն առնչվում են առողջապահության նախարարի մի քան հրամաններ: