Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 նոյ 2021 16:10

Հայ-ադրբեջանական սահմանի որոշման հարցով երկխոսությունը պետք է վարել խորհրդային քարտեզների հիման վրա, պահվում են միայն մեզ մոտ,դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում է senatinform.ru-ն:


«Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները խելամտություն են դրսևորել ստորագրելով փաստաթուղթը՝ արյունահեղության դադարեցման և խաղաղ երկխոսության անցնելու համար: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, ինչի պատճառով տարածաշրջանում լարվածություն է պահպանվում»,- ասել է Մատվիենկոն:


Մատվիենկոյի խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրը սահմանազատումն է այնպես, որ ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:


«Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ընմբռնում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում: Դրա պատճառով որոշակի լարվածությունը շարունակվում է»,- հավելել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը:


Վերջինս ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է «Անդրկովկասում խաղաղ, կայուն կյանքի հաստատման» հարցում և դրա համար կանի ամեն անհրաժեշտ բան:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր