Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 նոյ 2021 14:02

Ինչու՞ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը. արդյո՞ք չկրակելու հրաման տրվել է

Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց, որ սահմանի ողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ: Այս մասին պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հետաքրքրվեց ՊՆ փոխանախարար Արման Սարգսյանից՝ արդյո՞ք ՊՆ-ն որևէ քննությունը իրականացրել է, պարզելու՝ զինվորական ստորաբաժանումներն ինչու՞ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը:


ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանն էլ պնդեց, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել.


«Ինչ վերաբերվում է ծեծկռտուքներին՝ դրանք իրավիճակից բխող, պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են հստակ գնահատականի արժանանալ»,-ասաց ՊՆ փոխնախարարը և հայտնեց, որ մայիսի 20-ի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները քննությւան առարկա կդառնան:


Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ աբսուրդ է, երբ սահմանին փայտով իրար ծեծում են, սակայն կրակելու հրաման չեն տալիս.


«Եթե հրաման չեն տվել, վարչապետը, ՊՆ նախարարը և ԳՇ պետը մեկ օրվա ընթացքում այս հարցը կարող էին կարգավորել, այլ ոչ թե թույլ տալ, որ մեր բանակը ձեռնամարտի մեջ մտներ ադրբեջանական բանակի հետ, հետո էլ դավաճաններ հռչակեին»,-ասաց Մանուկյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր