ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար          Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը պաշտոնաթող է արվել    

30 նոյ 2021 15:47

Այս պահի դրությամբ ուժեղ փոթորիկի պատճառով Ստամբուլի օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են

Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են բոլոր թռիչքները։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչը։


«Այս պահի դրությամբ ուժեղ քամու պատճառով դադարեցվել է Ստամբուլից մեկնող չվերթների ուղևորների ռեգիստրացիան։ Ինչ վերաբերում է օդում գտնվող ինքնաթիռներին, այս պահին գնահատվում է այլ օդանավակայաններում նրանց վայրէջքն իրականացնելու հնարավորությունը»,-նշել է ներկայացուցիչը։


Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Ստամբուլում ուժեղ փոթորիկ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոթորկի պատճառով մահացել է 6 մարդ, ևս 46-ը վնասվածքներ է ստացել։


Քաղաքում դադարեցվել են նաև դպրոցների աշխատանքները։ Իշխանությունները նաև հայտնել են, որ այսօր աշխատանքի կարող են չգնալ հաշմանդամները, հղիները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր