Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

30 նոյ 2021 16:17

Ահա թե ինչպես է Թուրքիան զինում ՈՒկրաինային, հիմա էլ «Աքընջը» անօդաչու սարքեր է առաջարկում

Թուրքիան Ուկրաինային կվաճառի «Աքընջը» անօդաչու սարքեր։ Դրանք արտադրող «Բայրաքթար» ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ «Աքընջը»-ն կարող է ռազմավարական գործիք դառնալ նաև Ուկրաինայի համար։

«Բայրաքթար»-ն արտադրում է և՛ TB2, և՛ «Աքընջը»: Առաջինը միջին բարձրության անօդաչու թռչող սարք է՝  թռիչքի երկար տևողությամբ, թեւերի՝ մոտ 12 մետր բացվածքով և առավելագույն 7315 մետր բարձրությամբ։ Այն կարող է զինվել լազերային կառավարվող չորս հրթիռով։

«Աքընջը»-ն կարող է կրել տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ MAM-L հրթիռներ: Այն կարող է նաև արձակել թուրքական Roketsan SOM հեռահար թեւավոր հրթիռները, որոնք կարող են խոցել թիրախներ մինչև 241 կիլոմետր հեռավորության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր