Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

02 դեկ 2021 11:45

Մերժեցին՝ սեպտեմբերի 27-ը չի հայտարարվի ադրբեջանական բանակի և վարձկանների կողմից Արցախի բնակչության վրա հարձակման, պատերազմի զոհերի հիշատակի օր

Սեպտեմբերի 27-ը չի հայտարարվի ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից ԱՀ խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր։ Կառավարությունը հավանություն չտվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը։


Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանն օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել, որով նախատեսվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել ու սեպտեմբերի 27-ը հայտարարել ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից ԱՀ խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր։


Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր