Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 դեկ 2021 13:31

Ինչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանում

ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը բացահայտել է թրոմբոզի հավանական պատճառը, որը որոշ դեպքերում հայտնաբերվել է AstraZeneca ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։ Այս մասին ասվում է Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։


Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան թրոմբների վրա կարող է ազդել այն, թե ինչպես է ադենովիրուսը, որն օգտագործվում է AstraZeneca պատվաստանյութում՝ վարակի գենետիկ նյութը բջիջներ տեղափոխելու համար, կապվում արյան սպեցիֆիկ սպիտակուցի հետ, որը հայտնի է որպես թրոմբոցիտների գործոն 4 (PF4): Գիտնականների կարծիքով՝ կապակցման գործընթացը իմունային համակարգում շղթայական ռեակցիա է առաջացնում, ինչը թրոմբների առաջացման է հանգեցնում։




Հետազոտության հեղինակների կարծիքով՝ պատվաստումից հետո թրոմբոզն ի հայտ է գալիս չափազանց հազվադեպ դեպքերում, քանի որ դրանց առաջացման համար պետք է բարդ իրադարձությունների մի ամբողջ շղթա առաջանա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր