Կարո՞ղ են արդյոք կորոնավիրուսի բոլոր շտամները չեզոքացնող հակամարմինները կանգնեցնել պանդեմիան

Ինչպես նշում է Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան, նույնիսկ ունիվերսալ հակամարմինները չեն օգնի կորոնավիրուսի դեմ պայքարում, ավելին, դրանց պատճառով կարող են հայտնվել նոր շտամներ։
«Հակամարմինը հայտնաբերվել է նախքան «օմիկրոն» շտամի հայտնվելը, ուստի չի կարելի ասել, որ այն օգնում է դրա դեմ պայքարում: Բացի այդ, կարծում եմ, որ եթե այժմ սկսենք զանգվածաբար օգտագործել հակամարմինները բուժման մեջ, ապա կհայտնվի նոր շտամ, որը դիմացկուն կլինի դրանց նկատմամբ»,-ասել է Բարանովան:
Այսպիսով, տեխնոլոգիապես այս բացահայտումը չի օգնի COVID-19-ի դեմ իրական պայքարում։