Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

01 դեկ 2021 16:03

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը.հին պատվաստանյութերի կողմից ձեւավորված իմունիտետը կարող է արդյունավետ չլինել

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հիմնական վտանգն այն է, որ դրանում կուտակվել են մեծ թվով մուտացիաներ, ընդ որում այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձեւավորված իմունիտետն արդյունավետ չի լինի օմիկրոնի դեմ: Այս մասին Լենտա․ռու-ին ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ)  համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։ 


«Կա կորոնավիրուսի S-սպիտակուց (փուշ): Այն ունի ընկալիչներ կապող տիրույթ (RBD), որի միջոցով վիրուսը ներթափանցում է մարդու բջիջներ: Դա այնպիսի կոճակ է, որը դուրս է մնում S-սպիտակուցից, եւ դրան կպչում են չեզոքացնող հակամարմիններ: Հենց այդ կոճակի վրա կա տասը մուտացիա»,-ասել է մասնագետը։




Նա հիշեցրել է, որ օմիկրոն շտամով հիվանդները, ովքեր հոսպիտալացվել էին Հոնկոնգում, արդեն ամբողջությամբ պատվաստվել են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հին պատվաստանյութերի կողմից ձեւավորված իմունիտետը կարող է արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ:


Հիշեցնենք, որ B.1.1.529 ծածկագրով կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն ճանաչել է վտանգավոր եւ նախազգուշացրել COVID-19-ից ապաքինվածներին օմիկրոնով հնարավոր վարակման մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր