Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

04 դեկ 2021 10:57

Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել

Միացյալ Նահանգները պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել: «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունները։


Իր Telegram ալիքում նա մեջբերել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի խոսքերը, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ն չէ, որ ագրեսիվ գործողություններ է ծրագրում Ռուսաստանի դեմ, այլ միակ ագրեսիան, որը տեսել են վերջին տարիներին, եկել է Ռուսաստանից։


«Սիրիա, Լիբիա, Իրաք, Հարավսլավիա՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի բացահայտ զինված ագրեսիա, Ուկրաինա՝ հակասահմանադրական հեղաշրջումների ղեկավարում, որն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի Բրյուսելի հետ համակարգմամբ»,-գրել է Զախարովան։


Նա ընդգծել է, որ Կուբայում, Վենեսուելայում, Նիկարագուայում և Բելառուսում եղել են կառավարությունը տապալելու ցուցադրական փորձեր՝ օգտագործելով հիբրիդային պատերազմի տարրերը, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից։


«Հարյուրավոր հատուկ գործողությունները, որոնց նպատակն է միջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին և փոխել նրանց քաղաքական օրակարգը, ՆԱՏՕ-ի առօրյան է»,-ասել է Զախարովան։


«Այնպես որ, պետքարտուղարի նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Վաշինգտոնի կողմից կազմակերպված «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» համար գաղափարական հիմք ապահովելու ձախողված փորձ»,-ասել է նա։


Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 9-10-ը։ ԱՄՆ-ն դրան հրավիրել է 110 երկրի՝ բացառությամբ Ռուսաստանի, Չինաստանի Թուրքիայի։ Ընդ որում, հրավիրվածների ցանկում է Թայվանը, որին ԱՄՆ-ն այլ երկրների հետ պաշտոնապես համարում է «մեկ Չինաստանի» մաս։ «Միջոցառումն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ, Վաշինգտոնը փորձում է Մոսկվային և Պեկինին սովորեցնել, թե ինչպես ապրել»,-հայտարարել էր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր