Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

06 դեկ 2021 18:00

ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը Ղրիմի ափերին մոտենալուց հետո ուղևորվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմը. PlaneRadar

Ամերիկյան հետախուզական HOMER79  ինքնաթիռը, Սև ծովի երկայնքով ուղևորություն կատարելով՝  շարժվել է դեպի հայ_ադրբեջանական սահման, հաղորդում է РИА Новости-ն՝ PlaneRadar պորտալին հղումով։ Ինքնաթիռը մինչ այդ հետախուզական թռիչք էր կատարել Ղրիմի ափերի մոտ։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 38-րդ RS/55-րդ WG ինքնաթիռը՝ Boeing RC-135V Rivet Joint-ը, երկինք է բարձրացել Կրետե կղզու բազայից՝ հետախուզելով իրավիճակը Սև ծովի տարածքում։ Ռուսական սևծովյան սահմանի մոտ թռիչքից հետո նա հետախուզական թռիչք է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանով, այնուհետ հատել Վրաստանի օդային սահմանը։

Լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն էին տարածել, որ դեկտեմբերի 3-ին ուղևորատար ինքնաթիռը, որը շարժվել է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով, ստիպված է եղել փոխել ուղղությունը Սև ծովի վրայով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետ վտանգավոր հպումից խուսափելու համար։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր