ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

05 փետ 2024 13:40

Boeing-ի ինքնաթիռների որակն ընկել է.Կարո՞ղ է Boeing-ը վերականգնել իր նախկին փառքը

Boeing-ի ինքնաթիռների որակն ընկել է.Կարո՞ղ է Boeing-ը վերականգնել իր նախկին փառքըEmirates ավիաընկերության նախագահ Թիմ Քլարկը հայտարարել է, որ Boeing-ի ստանդարտները «արագ տեմպերով անկում են գրանցում»: Նա դա բացատրել է երկարատև սխալ կառավարմամբ, ներառյալ ֆինանսական արդյունքների առաջնահերթությունը՝ ինժեներական գերազանցության փոխարեն:

Financial Times-ին (FT) տված հարցազրույցում Քլարկն ասել է, որ Boeing-ը «վերջին հնարավորությունն ունի սխալները շտկելու համար»:

Նա մանրամասնել է, որ Emirates-ն առաջին անգամ իր ինժեներներին կուղարկի վերահսկելու Boeing 777 ինքնաթիռի արտադրական գծերը:

«Այն, որ մենք պետք է դա անենք, վկայում է կատարվածի մասին»,- ընդգծել է Թիմ Քլարկը։

Նրա կարծիքով՝ Boeing-ի նախկին ղեկավարությունը բազմիցս թույլ է տվել սխալներ՝ ներառյալ արտադրական մասերի աութսորսինգը (մի ընկերության կողմից իր որոշ գործընթացների փոխանցումն է մեկ այլ ընկերությանը, որը մասնագիտացել է հենց այդ ոլորտում-Խմբ.) և 787 մոդելի արտադրության մի մասի տեղափոխումը Հարավային Կարոլինա՝ ծախսերը կրճատելու նպատակով։ Տեղափոխման հետևանքով Boeing-ը կորցրել է «հմտություններն ու կարողությունները», նշել է Քլարկը:

«Կարո՞ղ է Boeing-ը վերականգնել իր նախկին փառքը: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի։ Արդյոք Boeing-ը կշարունակի՞ արտադրել և նախագծել հիանալի ինքնաթիռներ, որոնք լավ նախագծված են և հուսալի են հաճախորդների համար: Համոզված եմ, որ նրանք դա կանեն։ Բայց հիմա նրանք պետք է կարգի բերեն ամեն ինչ: Իսկ սա առաջնահերթությունների լուրջ փոփոխություն է»,- ասել է Թիմ Քլարկը։

Ինչպես պարզաբանում է FT-ն, Emirates-ը Boeing-ի ամենախոշոր պատվիրատուներից է։ 2023 թվականի նոյեմբերին ընկերությունը պատվիրել է 95 Boeing 777 և 787 ինքնաթիռներ՝ 52 միլիարդ դոլար արժողությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր