Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով          Մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»       Եկեղեցու կանոնագիրքն էլ չի կարդացել, պնդումներ է անում, որոնք հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին․ «Հրապարակ»    

06 դեկ 2021 14:50

Ձեզ պատճառ է պետք Ռուսաստանին հոշոտելու համար.Լուկաշենկոն՝ ՆԱՏՕ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը տարածաշրջանում անընդունելի են ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Sputnik Belarus Telegram ալիքին։


Բելառուսական պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքն այժմ պիտակավորել է Ռուսաստանին, թե վերջինս իբր հարձակում է ծրագրում Ուկրաինայի վրա։


«Ձեզ պատճառ է պետք Ռուսաստանին հոշոտելու համար: Դուք այդ երկրին արդեն պիտակավորել եք։ Թեև Ռուսաստանում ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Ռուսաստանը հիանալի տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում», - ասել է Լուկաշենկոն:


Նրա խոսքով՝ շատ մեծ «հանգուցալուծումներ» կլինեն նաև Ամանորից հետո։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր