Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

08 դեկ 2021 14:05

ՈՒզում ենք, որ ՀՀ-ն Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ.Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Սամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին: 


Նա մասնավորապես ասել է. 


«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ, այլ Հայաստանում ապրող հայ ժողովրդի շահերին համապատասխան: Որովհետև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ: Այս տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ որոշ կայսերապաշտ երկրների կողմից Կովկասն իրար խառնելու նպատակով Հայաստանին ցույց տված աջակցությունը ոչ մի արդյունք չի տվել:


Ուստի Ադրբեջանի կողմից օրակարգ բերված, նաև մեր նախագահի կողմից Բաքու այցի ընթացքում հայտարարված Կովկասի 6 տարածաշրջանային երկրների՝ իրենց հարցերը լուծելու համար հարթակի հիմնումը կարևոր քայլ է՝ ուղղված բոլոր երկրների բարօրությանն ու տարածաշրջանի ապագային և կայունությանը»:  


Քուրթուլմուշը նաև խոսել է պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բազմակողմանի աջակցության ու դրանից հետո շարունակվող աննախադեպ համագործակցության մասին՝ շեշտելով, որ դրա արդյունքում 2 երկրների հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել: Նա ավելացրել է նաև, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ էլ 2 երկրների հարաբերություններում նոր շրջան է բացվել:


Աղբյուր`    Milliyet.com.tr



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր