Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

11 դեկ 2021 12:18

Թբիլիսին Վրաստանին ՆԱՏՕ չընդունելու Ռուսաստանի պահանջն անընդունելի է համարում

Վրաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն «անընդունելի» է համարում, գրում է «Գրուզիա Online»-ը։


Դեկտեմբերի 10-ին Մոսկվան պահանջել է պաշտոնապես չեղարկել Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի դաշինքի դռները բաց են Թբիլիսիի եւ Կիեւի համար։ Սակայն Թբիլիսին ընդգծում է, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող ազդել այս որոշման վրա։


«2008 թվականի ապրիլի 3-ին Բուխարեստում կայացած գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները որոշեցին, որ Վրաստանը (եւ Ուկրաինան) ՆԱՏՕ-ի անդամ կդառնան։ Վերոնշյալը չափազանց կարեւոր քաղաքական որոշում է՝ հիմնված կոնսենսուսի վրա։ Այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա, ըստ որի բոլոր պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իրենց արտաքին քաղաքական ուղին։ Միաժամանակ, այս որոշումը բխում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածից, ըստ որի ցանկացած եվրոպական երկիր, որը կիսում է պայմանագրի սկզբունքները եւ նպաստում է Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը, կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ:


ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի ինքնիշխան որոշումն է՝ հիմնված Վրաստանի բնակչության մեծամասնության անսասան կամքի վրա։ Այս նպատակն արտացոլված է նաեւ Վրաստանի Սահմանադրության մեջ։ Նշենք, որ Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումը կրկնվել է 2008 թվականից հետո կայացած ՆԱՏՕ-ի բոլոր գագաթնաժողովներում։ Իսկ 2021 թվականին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված կոմյունիկեն ընդգծում է, որ դաշնակիցներն անընդունելի են համարում որեւէ երրորդ կողմի միջամտությունը երկրների արտաքին առաջնահերթությունների որոշմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայման վերաբերյալ երրորդ կողմի ցանկացած հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ նորմերին, անընդունելի է ԱԳՆ-ի համար»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր