Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

13 դեկ 2021 10:17

Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում որքա՞ն գումար է փոխանցվել Ադրբեջանի բյուջե.Ադրբեջանը փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը

Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։


Հիշեցնենք, որ այդ մաքսակետը ստեղծվել է մոտ 2 ամիս առաջ:


«Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով՝ Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեհթիևը:


Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր