Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 դեկ 2021 18:02

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, ինչո՞ւ է Լավրովը չեղարկել այցը Իսրայել Իրանին հարվածելու նախապատրաստման մասին լուրերից հետո

Իսրայելը պատրաստ է ռազմական ճանապարհով թույլ չտալ Իրանին՝ միջուկային ռումբ ստեղծել, մշակվել են համապատասխան ծրագրեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի «Գալեյ Ցախալ» ռադիոն՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրին։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը Իրանի վրա ազդելու ռազմական մեթոդներ է նախապատրաստում, որ թույլ չտա միջուկային ռումբ ստեղծել, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք կիրառել։ Այս հնարավորության մասին վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Իսրայելցի նախարարը ԱՄՆ-ին տեղյակ է պահել, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական տարբերակի՝ Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելու համար։ Թե ինչ են պատասխանել Վաշինգտոնում, չի հաղորդվում։ Հայտնի է, որ Իրանը նույնպես ԱՄՆ-ի թշնամին է, ուստի զարմանալի չի լինի, եթե ամերիկացիներն իսրայելցիների հետ հավասար հիմունքներով մասնակցեն այս գործողությանը։

Ըստ Իսրայելի` Իրանն արդեն արտադրել է կամ մոտ է ուրանի այն քանակի արտադրմանը, որն անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծելու համար։ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր գլխավոր աշխարհաքաղաքական թշնամին միջուկային զենք ունենա, հետևաբար մշակվել են ռազմական միջամտության պլաններ, ինչի մասին արդեն մեկ անգամ չէ, որ հաղորդվել է։ Թել Ավիվը ուշադիր հետևում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակին։ Միևնույն ժամանակ, Իրանը չի շտապում հատել այն գիծը, որից հետո հնարավոր կլինի միջուկային զենք ստեղծել։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է Իսրայել այցը, որը պետք է կայանար երեկ՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին։ Արդյո՞ք ինչ-որ դա կերպ կապված է Իրանի վերաբերյալ Իսրայելի ծրագրերի հետ, թե՞ կա բոլորովին այլ պատճառ, չի հաղորդվում։ Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավարը մտադիր էր այցելել ոչ միայն Իսրայել, այլ նաև մի քանի երկրներ և Պաղեստինի ինքնավարություն։

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում այցի չեղարկումը՝ հայտարարելով, որ այն հետաձգվել է «անորոշ ժամանակով», սակայն անպայման տեղի կունենա, երբ այցի նոր ամսաթիվ համաձայնեցվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր