Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 դեկ 2021 14:33

Գագիկ Մելքոնյան, ասում ես՝զինվորը պետք է ինքնասպան լինի, բայց գերի չհանձնվի ,դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով, թող օրինակ լինի մեր զինվորների համար

«Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն գերիների վերաբերյալ, որին կցել է մի օրինակ, որ զինվորն ինքն իրեն պայթեցրել է բանակում: Ուղղակի ասում են՝ դու պետք է մեռնես, եթե չմեռնես, ապա այստեղ գալուց հետո պետք է դատվես»,- ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և փաստը խայտառակություն որակեց:


Նա հայտնեց, որ նախորդ օրն «Ազատության» ռադիոկայանով լսել է գեներալ Գագիկ Մելքոնյանին, որն ասել էր, թե զինվորը պետք է ինքնասպան լինի, բայց գերի չհանձնվի:


Իրավապաշտպանը հետաքրքրվեց, թե գեներալը և նման մտքեր արտահայտողները քանի օրինակ կարող են բերել խրամատում ինքնասպանության դեպքերով և հարց տվեց, թե այդքան հե՞շտ է, երբ մարդն ինքն իրեն պայթեցնում է:


«Դուք գնացեք ձեզ պայթեցրեք նռնակներով, թող օրինակ լինի մեր զինվորների համար»,- Գագիկ Մելքոնյանին հորդորեց Ժաննա Ալեքսանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր