ԻՆչո՞ւ ընդդիմությունը չի տաիս պատասխանը. մի մոլորեցրեք հանրությանը գերիների հարցով.Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագիծն անպատեհ է

ՔՊ պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել էր, թե 2018 թվականի դրությամբ բանակցային այն ժառանգային պայմաններում, որ առկա էր, որևէ տեսական կամ գործնական հնարավորություն Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս կարգավիճակ ունենալու չկար և միակ հնարավորությունը պատերազմից խուսափելու տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման:
Նա պնդեց, որ ընդդիմությունը չտալով այդ հարցի պատասխանը հանրությանը մոլորության մեջ է գցում այլ՝ երկրորդային թեմաներով:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծի հարցին՝ ՔՊ մյուս պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ այն անպատեհ է, և այդ հրաժարականի պահանջը քաղաքական դիվիդենտ շահելու ընդդիմության փորձն է։
Ճեպազրույցին մասնակից ՔՊ երրորդ պատգամավորը՝ Արուսյակ Ջուլհակյանն էլ պնդեց, որ «Հայաստան» դաշինքը գերիների հարցը շահարկում է։
«Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներին, իբրև հայտարարություններ է անում պարոն Սիմոնյանը, նաև լսում էի մեր ընդդիմադիր գործընկերների հնչեցրած արտահայտությունները, մասնավորապես, գերիների հետ կապված, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է»,- ասաց Ջուլհակյանը։