Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 դեկ 2021 15:54

Պատերազմի դեպքում ռուսական զորքը կկարողանա 6 ժամում Կիև հասնել՝ կկարողանա գործի դնել ճշգրիտ զենքեր և ինքնաթիռներ

Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում ռուս զինվորականները կկարողանան արագ հասնել երկրի մայրաքաղաք, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, Հատուկ գործողությունների ուժերի նախկին փոխհրամանատար Սերգեյ Կրիվոնոսը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով, առաջին հերթին Մոսկվան կկարողանա գործի դնել ճշգրիտ զենքեր և ինքնաթիռներ՝ «90-ականների վերջին Հարավսլավիայի օրինակով»։ Միաժամանակ առաջնահերթությունը կլինի Կիևի իշխանություններին ահաբեկելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։

«Հիշեցնեմ, որ ռուսական շարասյունը սովորական երթով վեց ժամում Սումիից (ուկրաինական քաղաք ) Կիև կհասնի, եթե դիմադրություն չլինի, և մենք պատրաստ չլինենք դրան։ Եվ դա բավական կլինի, որպեսզի երկրի իշխանությունը, պայմանականորեն, կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասել է գեներալը։

Վերջերս Արևմուտքում ավելի շատ են խոսում այն մասին, որ Ռուսաստանը «ներխուժում» է նախապատրաստում Ուկրաինա։ Մոսկվան հերքում է դա՝ ընդգծելով, որ ոչ ոքի չի սպառնում, իսկ սեփական տարածքում զորքերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչպես նշել են Կրեմլում, նման հարձակումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ավելի շատ ռազմական տեխնիկա և ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր