Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

14 դեկ 2021 10:31

Փաշինյանը այլևս չի ուզում վարչապետ լինել, հիմա էլ ուզում է դառնալ միահեծան նախագահ.«Փաստ»

«Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային:

Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու հարցով նրա հանձնարարությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոչ միայն իրավաբանական համայնքի, այլև բացառապես իշխանամերձ քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Մեր ունեցած տեղեկություններով, «պլան» է դրված հնարավորինս կարճ ժամկետում ունենալ փոփոխությունների նախագիծ, այդ թվում՝ օգտագործելով նախորդ հանձնաժողովի աշխատանքային առաջարկները, որպեսզի հնարավոր լինի մինչև 2022 թվականի վերջ անցկացնել նախագահական ընտրություններ: Փաստացի, ինչպես ոսկե ձկնիկի մասին հեքիաթում, Փաշինյանը այլևս չի ուզում վարչապետ լինել, հիմա էլ ուզում է դառնալ միահեծան նախագահ...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր