Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

06 հուն 2023 09:59

Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ բարձրաստիճան զինվորականների նոր անուններ կհրապարակվեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում պատրաստվում է «ներկայանալ» 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ավելին՝ նշել է, թե այդ ողջ գործընթացը ոչ միայն դռնբաց է լինելու, այլև ցուցադրվելու է ուղիղ եթերում։


«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը դրանով նախապատրաստվում է նոր շոուի, որի ժամանակ մանիպուլ յացիոն նոր դոզաներ կնետի դաշտ ու մեղավորներ «նշանակելու» նոր սերիա կբեմադրի։ Մասնավորաբար, խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ, բացի «նախկինների» թեման հերթական անգամ շահարկելուց ու նախկինում իր կողմից բարձրաձայնված «փաստերը» կրկնելուց, Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է ոչ միայն պատերազմի տարբեր դրվագներով մանրամասներ հանրայնացնել, այլև բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել, որոնք, ըստ նրա, մեղավոր են տվյալ դրվագներում և պետք է պատասխանատվության ենթարկվեն։


Այս կերպ նա հերթական անգամ փորձելու է անվանարկել բանակն ու բարձրաստիճան սպայակազմին և այս ֆոնին «թանկով ծախել» ներկայումս իբր տեղի ունեցող բանակային ռեֆորմները՝ դրանք մատուցելով իր սիրելի աննախադեպության «սոուսով»»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր