Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 դեկ 2021 11:39

ՌԴ ԱԳՆ-ն սադրանք է անվանել Արևելյան Եվրոպա զինվորներ ուղարկելու` ԱՄՆ-ի հայտարարությունը

Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Արևելյան Եվրոպա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ սադրիչ հայտարարություն է, դրա փոխարեն ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա անվտանգության երաշխիքների քննարկման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի վրա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Դրանք սադրիչ ազդակներ են։ Անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ վարչակազմն անում դա, փոխանակ խորացված, կենտրոնացած զբաղվի անվտանգության իրական ամրապնդման այլընտրանքային ճանապարհով, որն առաջարկում է Ռուսաստանը նշված երաշխիքների ձևով»,-ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին տեղեկացրել էր Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարման և պայմանավորվածությունների սաբոտաժի մասին, ինչպես նաև նշել էր, որ հենց ՆԱՏՕ-ն է Ուկրաինայի տարածքը յուրացնելու և ռուսական սահմանների մոտ ռազմական ներուժը մեծացնելու վտանգավոր փորձեր ձեռնարկում:
Դեկտեմբերի 13–ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մատնացույց էր արել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի տարածքի ակտիվ «յուրացումը», ինչը սպառնում է ՌԴ անվտանգությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի զորքերի շուրջ տեղեկատվական լարվածության սրումն արվում է դրա հետագա դիվայնացման և որպես հավանական ագրեսոր կողմ ներկայացնելու համար։
Ի պատասխան Արևմուտքի մեղադրանքների` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, սակայն իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողություններն անուշադրության չի մատնի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Արևմուտքի հայտարարություններն այն մասին, որ կարող են օգնել Կիևին պաշտպանվել Ռուսաստանից ոչ միայն ծիծաղելի են, այլ նաև վտանգավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր