Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 դեկ 2021 12:49

Իշխանության բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշվել՝ չհասկանալով, որ բավականին մեծ խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու համար

Այսօրվա իշխանությունները բոյկոտեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստը: Ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստը բխում է առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:



«Սահմանազատման և սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք: Այսօրվա իշխանության բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշվել՝ չհասկանալով, որ հետագայում այն ռազմավարական կետերը, որոնք հանդիսանալու են շահարկման բանակցային առարկա, այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ և բավականին մեծ խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սահամանազատման և սահամանագծման իրական պայմաններ չունենք:


Նա այն կարծիքին է, որ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապվի Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ կսպառնա նաև Արցախի հանրապետությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր