Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 դեկ 2021 14:04

Պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար. պետությունների միջև առկա նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին։


Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։


Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Շեշտել է, որ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, նույնպես պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։


Պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարևորությունը։


Փայլանը նշել է, որ երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև առկա նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդներն ապրել են միասին հարյուրավոր տարիներ։


Նրա գնահատմամբ՝ կարևոր քայլ է այն, որ և՛ Հայաստանի ավիաընկերությունը, և՛ Թուրքիայի ավիաընկերություններն ուղիղ չվերթներ են սկսելու իրականացնել։


«Կարծում եմ, որ դրան պետք է անպայման հետևի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ անպայման բացվի սահմանը»,-ընդգծել է Փայլանը և հավելել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, փոխադարձ դեսպանություններ բացվեն և դեսպաններ նշանակվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր