Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

16 դեկ 2021 14:25

Իլհամ Ալիեւը գոհ է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի կողմից քննադատության բացակայությունից

Ադրբեջանն աշխարհաքաղաքական նոր իրողություններին համապատասխան արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ տարածաշրջանային խնդիրները մշտապես օրակարգում պահելու, այդ գործընթացներում ներդրման եւ աջակցության համար։ Նա հատկապես նշել է, որ ԵՄ խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել, որոնք տեւել են մոտ 5 ժամ։ Իլհամ Ալիեւը կարեւորել է Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում եւ նշել, որ բանակցությունները եղել են դետալային, որոնցում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորում, սահմանների սահմանազատումն եւ սահմանագծումը, տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը, մասնավորապես` երկաթուղու:

Նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Արեւելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին կառուցողական միջավայր է տիրում եւ ընդգծել Եվրամիության դերը դրա ձեւավորման գործում։ Ալիեւն ասել է, որ կարեւոր է բաց չթողնել այս հնարավորությունը եւ օգտագործել այն՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղված ջանքերի շարունակման համար:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նախորդ տարիներին միջազգային միջոցառումների ժամանակ Հայաստանի ղեկավարությունը «սովորաբար Ադրբեջանի դեմ անհիմն եւ մեղադրական հայտարարություններով էր հանդես գալիս։ Դրական գնահատելով այն փաստը, որ այս անգամ դա տեղի չի ունեցել, Իլհամ Ալիեւը նշել է, որ ուղիղ կերպով չի արտահայտվել Հայաստանի դեմ։ Նախագահն ասել է, որ դա վկայում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար պարարտ հողի ստեղծման մասին»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, որ 28 տարվա բանակցությունների ընթացքում որեւէ արդյունք չի գրանցվել։ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից արձագանք է ակնկալում աշխարհաքաղաքական նոր իրողություններին համապատասխան։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը կարծում է, որ Մինսկի խումբը կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը, մարդկանց միջեւ շփումների հաստատմանը, վստահության միջոցների ամրապնդմանը եւ այլ հարցերում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականապատ տարածքների խնդրին, նախագահը նշել է, որ ականների պայթյունից այսօր շուրջ 200 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է Եվրամիության եւ բլոկի անդամ երկրների կողմից Ադրբեջանին տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը՝ այս խնդրի վերացման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր