Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 դեկ 2021 14:47

44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված.

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։
Դրանով առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ այսօր էլ նա իրականում Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ–ում, այլև միջազգային իրավական այլ ատյաններում։
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքի նախագծում առաջարկվում է «միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ» ձևակերպումը։


Իր ելույթում Կիրակոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնելու է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն ունի բավական իրավական հիմքեր` 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցով ևս միջազգային ատյան դիմելու համար։
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ–ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն` ներկայացվել են ապացույցներ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ գանգատն այս պահին գտնվում է դատարանում, քննվում է պալատներից որևէ մեկին փոխանցելու հարցը։
Այլ մանրամասներ ՄԻԵԴ ներկայացուցիչը չցանկացավ ժամանակից շուտ բացահայտել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր