Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

17 դեկ 2021 13:25

Հայ գերիներին շղթայել են խոնավ, ցուրտ սենյակներում,կիրառել են էլեկտրահարիչներ, ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը

Հայ գերիները ադրբեջանցիների կողմից բռնության են ենթարկվել գերեվարման պահից սկսած՝ ճանապարհին, մեքենայով տեղափոխելիս, այլ վայրերում պահելիս, ընդհուպ, բանտ տեղափոխելը, այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։


Նա նշեց, թե գերիներին շղթայել են խոնավ, ցուրտ սենյակներում, ենթարկել ծեծի, մի քանի օր սնունդ չեն տրամադրել։


«Հարկադրել են ասել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», հարկադրել են հայհոյել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին. ծանր վիրավորում ստացած անձանց հրամայել են չնստել, չպառկել, իսկ հրամանը խախտողները պատժվել են», - իրավիճակը ներկայացրեց ՀԿ ներկայացուցիչը։


Աննա Մելիքյանի խոսքով՝ հայ գերիների նկատմամբ կիրառել են էլեկտրահարիչներ, ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը։


«Գերիների նկատմամբ բռնություն կիրառել են նաև բուժաշխատողները», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր