Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 դեկ 2021 12:26

Վրաստանում, Ադրբեջանի և Հայաստանի համեմատ, ավելի բարձր գնաճ է նկատվել, ՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է

Վրաստանում, Ադրբեջանի և Հայաստանի համեմատ, ավելի բարձր գնաճ է նկատվել։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։




«Գիրչի» կուսակցության անդամ Յագո Խվիչիան Գվենետաձեից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան հակամարտության կողմ հանդիսացող երկրներում:


Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է՝ պայմանավորված մի շարք գործոններով․


«Վրաստանը զբոսաշրջությունից կախված երկիր է, զբոսաշրջության բարձր ցուցանիշի արդյունքում եկամուտներն աճում էին, մինչդեռ դրա բացակայությունը հանգեցրեց մոտ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի կորստի: Ադրբեջանի և Հայաստանի տնտեսությունները տարբեր են, այդ պատճառով այդ երկրներում ինֆլյացիա չի գրանցվել»։


Նշենք, որ Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 9,6 տոկոս, Ադրբեջանում՝ 10 տոկոս, իսկ Վրաստանում՝ 12,5 տոկոս։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր