Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է          Դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին       Հունիսի 19-ին և 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 դեկ 2021 15:19

Ծայրահեղ սառնամանիքներ կլինեն Ռուսաստանում

Ռուսաստանում առաջիկա օրերին սպասվում է նորմայից 16-20 աստիճանով ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնել է հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:




Ըստ աղբյուրի՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի և Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսի բնակիչներին սպասվում են ծայրահեղ սառնամանիքներ։ Այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 41 աստիճան։


«Կիրակի օրվանից ցուրտ օդը կներթափանցի երկրի հյուսիս-արևմտյան շրջան, դեկտեմբերի 20-ից՝ կենտրոնական շրջաններ։ Իսկ դեկտեմբերի 21-ից այն կներթափանցի նաև Ռուսաստանի եվրոպական մաս»,- ասել է Վիլֆանդը։


Մոսկվայի մարզում կցրտի մինչև մինուս 26, Վոլգոգրադի մարզում՝ մինչև մինուս 22 աստիճան:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր