Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու          ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում       Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել    

20 դեկ 2021 11:15

«Օմիկրոն» շտամն ունի անսովոր ախտանիշ, որը միայն գիշերն է ի հայտ գալիս

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի անսովոր ախտանիշ, որը միայն գիշերն է ի հայտ գալիս։ Այս մասին գրում է Daily Star-ը՝ հղում անելով ITV Lorraine հեռուստաալիքի հեռարձակմանը։

Հարավային Աֆրիկայում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամը, բժիշկները հայտնել են գիշերային քրտնարտադրության ավելացման վերաբերյալ վարակված պացիենտների բողոքների մասին: Եթե սկզբում կորոնավիրուսով վարակման նշան էր համարվում անընդհատ հազը, բարձր ջերմությունը եւ հոտի ու համի կորուստը, ապա այժմ պացիենտների մոտ սկսել է քիթը հոսել, գլխացավ, հոգնածություն, կոտրտումներ եւ մարմնի ցավեր, ինչպես նաեւ գիշերային քրտնարտադրություն ի հայտ գալ։

Թերապեւտ Ամիր Խանն ասել է, որ այս ախտանիշները պետք է ներառել Անգլիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) ցուցակում, որպեսզի հնարավոր լինի հետեւել «օմիկրոնով» վարակման դեպքերին եւ հեշտացնել վիրուսի հայտնաբերումը: Մասնագետի խոսքով՝ «կարմիր գոտում» պացիենտներն իսկապես հաճախ են բողոքում բարձր քրտնարտադրությունից, երբ ստիպված են լինում հագուստը փոխել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր