Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

20 դեկ 2021 13:32

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Այս մասին «CNN-Turk»-ին հայտնել է  Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմաիլ Դեմիրը:


«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում ենք միավորել բոլորիս ջանքերը»,- ասել է Դեմիրը:


Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրքական փորձի, գիտելիքների և հմտությունների օգտագործմանը։


«Որպես կանոն յուրաքանչյուր երկիր ունի իր ունակություններն ու կարողությունները։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ քայլերը մեր առաջարկներին համաձայնություն տված երկրների հետ։ Եվ մենք կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կտան»,- նշել է Դեմիրը։


Աղբյուր` Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր