Իրանի բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա          Կապանում բախվել են բեռնատարը և «Suzuki»-ն, տnւժածներից մեկը երեխա է       Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2021 19:22

Սպասվում է բուք, ճանապարհները կպատվեն մերկասառույցով. ջերմաստիճանը կնվազի 14-16 աստիճանով

Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ 

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ 

Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր