Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

21 դեկ 2021 14:13

Ի՞նչ է սպասվում վարորդներին՝ հունվարի 1-ից

168.am-ը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրվել է e-draft-ում և քննարկման փուլն ավարտվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին:


Ըստ նախագծի հիմնավորման՝ կատալիզատորների արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, ներառյալ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում և այս պատճառով մեքենաների սեփականատերերը կատալիզատորները վաճառում են։ Առանց այդ սարքավորման շահագործվող մեքենաներից արտանետումները սահմանված չափանիշներից բարձր են, և ինչպես նախարարությունն է նշել, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը ՀՀ-ում սկսել է կրել զանգվածային բնույթ։


Նախագծով առաջարկվում է 300.000 դրամի չափով տուգանել մեքենաների սեփականատեր-ֆիզիկական անձանց, եթե նրանց մեքենան ներմուծված է այս տարվա հունվարի 1-ից հետո և շահագործվում է առանց կատալիզատորների։ 500 հազար դրամի չափով էլ կտուգանվեն առանց չեզոքացուցիչների շահագործվող իրավաբանական անձանց մեքենաները։ Եթե խախտումը կրկնվի, ապա նախատեսվում է տուգանքի չափը կրկնապատկել։


Խոսքը 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մասին է:


«Մեկ կիլոգրամն ամենաքիչը 200.000-300.000 դրամ արժե: Կապ ունի, թե որ երկրի արտադրանք է: Պլատինը շատ է, ինչի հետևանքով էլ եվրոպական արտադրանքը թանկ է»,- մեզ հետ զրուցում ասաց վարորդներից մեկը:


Մեկ այլ վարորդ էլ նախագիծն անիմաստ համարեց՝ նշելով. «Ստացվում է՝ 1995 թվի Ford Transit մակնիշի մեքենան ու մյուսները մթնոլորտը կարող են աղտոտել, քանի որ վաղուց առանց կատալիզատորի են: Նման մեքենաների պատճառով հատկապես Երևանի օդը շատ է աղտոտված: Դրանց պատճառով են աճում սրտանոթային հիվանդությունները և այլն: Կատալիզատորի դեպքում մեքենան պետք է աշխատի բենզինով, ոչ թե գազով: Գազի այրման ջերմաստճանը 1800 է, բենզինինը՝ 1300, հետևաբար՝ գազի դեպքում չի դիմանում, այրվում է»:


«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ նկատեց. «25 տարի է՝ մեքենա էին բերում ԱՄՆ-ից, Վրաստանից, Ճապոնիայից, ոչ մեկը կատալիզատորի մասին չէր հիշում, իսկ հիմա բնությունը պահպանելու մասին շատ ուժեղ մտածում են: Որ բերում էին մեքենաները Վրաստան, նախքան Հայաստան բերելը վրացիներն արդեն լրիվ հանում էին: Վաճառում են 30.000-ից մինչև 500-600.000 դրամ՝ կախված նրանից, թե քանի կատալիզատոր է դրված, ինչ մեքենաներ են: Հիմա էլ պարզվում է՝ Չինաստանից անորակ կատալիզատորներ են բերել, նախագիծ են պատրաստում, որ ներկայացնեն կառավարություն: Հավատացեք, շուտով պարտադրելու են, որ բոլորը կատալիզատոր դնեն»»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր