Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները          Ամեն օր կարտոֆիլ ուտելն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր       2025 թվականի օգոստոսին որոշ կենդանակերպի նշաններ կփոխեն իրենց ճակատագիրը    

21 դեկ 2021 15:15

Մոսկվան երբեք թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Վրաստանում և Ուկրաինայում. ռուս դիվանագետ

Մոսկվան ոչ մի պարագայում թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում և Վրաստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության հարցերով բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:


«Կարծում եմ՝ այո՛: Այլապես պատասխանը լրիվ այլ կլինի»,- ասել է նա՝ հաստատելով, որ Ռուսաստանը թույլ չի տալ, որ իրեն «խոսեցնեն» և արհամարհեն իր առաջարկները:


Դիվանագետի խոսքով՝ կողմերը կարող են փոխըմբռնման գալ՝ անկախ Վաշինգտոնի առաջին արձագանքից: Պետքարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները:


«Կարծում եմ՝ դա նախնական արձագանք էր: Մտածում եմ, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ-ում և Վաշինգտոնում հիանալի հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և հաշվետվություն տալիս են իրենց»,- հավելել է Գավրիլովը:


ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել էր ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերն անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Նախագծի կետերից մեկով նախատեսվում է, որ դաշինքը չընդլայնվի դեպի Ուկրաինա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր