ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

22 դեկ 2021 10:17

Անվադողերը փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է.«Կարգին Հայկոյի» 3 տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԱԾ-ն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Վերոնշյալ հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրել են հիմնարկի թույլ տված, կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքները կամ երեւույթները: ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել, օրինակ, այն տեղեկությունը, որ հիմնարկի բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի են հանվել: «ԵԱՍՄ-ն առքուվաճառք իրականացնելու գործառույթ չունի, բայց անվադողերը հանել է վաճառքի: Դրա հետեւում անձամբ հիմնարկի տնօրենն է եղել՝ Գրիգորյանը: Տեղեկությունը, թե անվադողերը պատերազմի օրերին սահման են ուղարկվել, սուտ է: Հիմնարկը սահման անվադող ուղարկել է տավուշյան դեպքերի ժամանակ միայն, իսկ 44-օրյա պատերազմի օրերին, փոխանակ ուղարկվեր առաջնագիծ, վաճառվել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵԱՍՄ նախկին աշխատողներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք նշում:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ շուրջ տարիուկես հիմնարկի 4 աշխատակիցներ, որոնք երբեւէ՝ որեւէ օր, աշխատանքի չեն եկել, աշխատավարձ են ստացել: «Այսինքն՝ նրանց անուններով աշխատավարձ է դուրս գրվել, բայց այդ գումարը նրանց չի հասել, որովհետեւ դա ֆիկտիվ գործարք է եղել: Խոսքը մոտ 17 մլն դրամի մասին է»,- ընդգծեց նա: ԵԱՍՄ նախկին աշխատակցի պատմելով՝ հիմնարկի բոլոր ավտոմեքենաները վառելիք միայն CPS բենզալցակային պատկանող կոնկրետ մեկ լցակայանից են լիցքավորում, որ Իսակովի պողոտայում է գտնվում»,- հավելեց նա: Աղմկահարույց գործարքներից մեկն էլ այն է, որ պարգեւավճար ստացած բոլոր աշխատակիցները դրա մի մասն անպայման վերադարձրել են:

«Մարությանի անմիջական իմացությամբ 3 տարի շարունակ բոլորիս ստացած պարգեւավաճարի մի մասը, հաճախ՝ ամբողջը, վերադարձվել է»,- նշեց նա: Եթե ԱԱԾ-ում պարզվեցին՝ այս ամենը կամ դրա փոքր մասը 100% ճշմարտություն է, ստացվում է՝ դա եղել է այն ժամանակ, երբ Մարությանը Փաշինյանի սիրելին էր, ու նրան ներվում էր թվացյալ ամեն մի անօրինականություն:

Հիմա, սակայն, քաղաքական ճնշումներ են իրականացվում երբեմնի «կարգին Հայկոյի» նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր