Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

22 դեկ 2021 14:00

Ես շեղվել եմ հեղափոխական արժեքների՞ց, հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել.Հայկ Մարությանը` Փաշինյանի գաղտնի որոշման մասին․ Սկանդալային ելույթ

Ասում են, թե ես շեղվել եմ հեղափոխական արժեքներից, հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը․ «2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր գումար, փոխնախարարները՝ մեկ միլիոն։ Գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են ու պետք է գնահատավեն  աշխատանքի համար։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած ու հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացածների մասին»։

«Ես կարծում եմ, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, սակայն իրականության մեջ եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը 30 տոկոսի սահմաններում էր։

Կասեն, թե ինչու չէի խոսում։ Ես բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, որևէ արձագանք չի եղել։ Կարծես թե այդպես էլ պետք է լինի»։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ ՔՊ-ից դուրս գալու մասին որոշում ավելի վաղ էր կայացրել, սակայն պատերազմը այդ գործընթացը մի քանի ամսով հետաձգեց։ ՔՊ-ից դուրս  գալու դիմում ներկայացրել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, դիմումն էլ ներկայացրել է Սուրեն Պապիկյանին։

«Ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, հետո՝ դեկտեմբերի 7-ին ներկայացրեցի դիմումս։

Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել և ասել՝ եղբայր, որպեսզի որևէ քաղաքական ուժ չփորձի իր քաղաքական նպատակների  համար շահագործել սա, սրա մասին հրապարակային չեմ ասելու ոչ մի դեպքում։ Ասել եմ, որ սրա մասին խոսեն, երբ իրենց հարմար լինի։ Ես իմ խոսքը պահել եմ ու նրանք այդ մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն ինձ անվստահություն հայտնելու մասին»,-ասաց նա։

Մարությանը շարունակեց․«Աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, ովքեր ասում էին, որ քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք։ «Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, գործով եմ զբաղված։ Մերժել եմ նման առաջարկները։ Բայց դրանք ծաղիկներն էին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր