Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

22 դեկ 2021 16:17

Երբ որ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր հեղափոխական քաղաքապետը .3 տարի է պրեմյա եք տալիս՝ դա կոռուպցիա չէ՞. Գալջյանը՝ Մարությանին

Ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նիստի ժամանակ անդրադարձավ քաղաքապետի ելույթին։ Նշեց՝ այլ ոճի մեջ է ելույթ ունենալու ու անդրադարձավ Մարությանի մի քանի դիտարկմանը։ Ավագանու իշխող խմբակցության երիտասարդ ղեկավարը նշեց՝ երբ որ նախորդ տարի հակահեղափոխություն էր արվում՝ որտե՞ղ էր Մարությանը։

«Երբ որ շենքեր էին գրավում, պատգամավորներին էին հետապնդում, ԱԺ նախագահին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում։ Երբ որ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր հեղափոխական Երևանի քաղաքապետը՝ աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, թե կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված»։

Գալջյանը նշեց, որ հեղափոխության արժեք բառը օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում։ Անդրադարձավ նաև նիստի ժամանակ հնչած հայտարարությանըմ, թե կառավարության հեղափոխական անդամները իրենց իսկ աշխատավարձերը բարձրացրել են ու Մարությանը դադիտարկելէր որպես կոռուպցիա։

«Կոռուպցիայից է խոսում՝ որ գաղտնի պարգեվավճար են տվել։ Գաղտնի, ոչ գաղտնի՝ ի՞նչ կապ ունի, եթե պրեմյան կոռուպցիա է, ինչի էիք ստեղ երկու տարի տալիս, ստեղ կոռուպցիա չի՞, կառավարությունում կոռուպցիա՞ է»։
Մարությանը նշել էր, թե մի շարք պաշտոնյաների կողմից իրենց մերձավորների համար ապօրինությունների դմելու խնդրանքներ էր ստանում։ Ըստ Գալջյանի՝ անուններ պետք է թվել։

«Կամ երբ որ խոսովում է զանգերի մասին, պաշտոնյաների կողմից հողերի ու տարածքների հետ կապված՝ պետք է անուններ տրվեն, դա ասելով չէ։ Ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի, կամ առանհձնազրույցի ժամանակ Մարությանը մեզ չի ասել, որ ձեր թիմակիցը զանգում է, խնդրում օրենքից դուրս գանք։ Երեք տարի ասեիք մեզ, մենք էլ միջոցներ ձեռնարկենք։ Եթե այդ տրամաբանությամբ գնային՝ այս շենքում էլ մարդիկ են աշխատում, ովքեր մերձավր կապեր ունեն պարոն Մարությանի հետ՝ բնակարանի պրարաբը, էլի աշխատակիցներ։ Հիմա իրանց գույքային վիճակը նայեք։ Ազատման դիմում է չէ գրել՝ ուրա՞ հիմա, ինչի» աշխատանքից դուրս եկավ, կարողա՞ երկրում չի արդեն, երևի պետք է պարզել։ Պրեմյաներից եք խոսում ՝ աղբահանության հիմնարկում երկու տարի է պրեմյա են լափում։ Ստեղ նորմալ է՝ չի նկատվո՞ւմ, չի՞ ուզում դրա մասին խոսել»։

Գալջյանը նաև նշեց, թե կապ չունի 2018-ին ներկայանում էին որպես Իմ քայլ, թե ՔՊ, կարևորն այն է, որ ձայների մեծամասնություն պահպանել են և երեք տարի առաջ, և հիմա։

«Ուրախ եմ, որ Մարությանը վերջապես քաղաքական հայտ ներկայացրեց, կարծում եմ ձախողված էր, երևի սկիզբն ու ավարտը իրար հետ լիներ»։ Գալջյանը նշեց, որ տոնայնությունը ու դիրքորոշումները նիստի սկզբում այլ տոնի մեջ էին, այլ նպատակ ունեին, սակայն Մարությանի ելույթը ստիպեց իրեն կոպիտ արտահայտվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր