Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

24 դեկ 2021 10:31

Արևմուտքը Հայկ Մարությանից փորձում է երկրորդ Նիկոլ Փաշինյան ստեղծել․ այդ ծրագրից անմասն չէ նաև Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի փորձում է Հայաստանը տանել կիսանախագահական կառավարման: Նրա ամբիացներն այնքան են աճել, նա այնքան ոչ ադեկվատ է գնահատում այսօրվա իրականությունը, որ, բոլոր խնդիրները թողած, փորձում է իր երազանքն իրագործել, որ իրեն ասեն ոչ թե «պարոն վարչապետ», այլ՝ «պարոն նախագահ», «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը։


«Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ գնալու է սահմանադրական փոփոխությունների, արդեն ձևավորել է դրանով զբաղվող հանձնաժողով։ Ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր է անում Հայաստանում կառավարման համակարգը փոխելու ուղղությամբ»,- նշել է Վահե Հակոբյանը։




Նա շեշտել է՝ Հայաստանը հիմա պատրաստ չէ նման ցնցումների։ Նախ պետք է հետպատերազմյան և պարտվողական իրավիճակից դուրս գալ, հետո մտածել՝ մեզ պառլամենտակա՞ն երկիր է պետք, թե՞ կիսանախագահական։


Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի շուրջ ստեղծված աղմուկին և նրա պաշտոնանկությանը, ապա, Վահե Հակոբյանի խոսքով, սա Արևմուտքի ծրագիրն է, որը փորձում է «Հայկ Մարությանից երկրորդ Նիկոլ Փաշինյան ստեղծել»:


Պատգամավորի խոսքով՝ Արևմուտքը մեծ դեր ուներ 2018 թվականի «հեղափոխության» մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանից սպասումները չեն արդարացել, ուստի հիմա, ի դեմս Հայկ Մարությանի, փորձ է արվում կեղծ ընդդիմություն ստեղծել՝ դրա շուրջ համախմբելով արևմտամետ քաղաքական ուժերին, ինչպիսին է, օրինակ, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», ԼՀԿ-ն։


«Ուկրաինայում կատարվածի պրոյեկցիան է Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը, լինելով ապաշնորհ և անհեռատես ղեկավար, չիրականացրեց Արևմուտքի սպասումները, հիմա Հայկին առանձնացնում են իրենցից՝ զոհաբերելով Նիկոլին, հետագայում Հայկի շուրջ փորձելու են կոնսոլիդացնել այն նույն ուժերին, որոնք կանգնած են «հեղափոխության» հիմքերում, կարճ ասած՝ Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Արևմուտքին հիմա պետք է մի կերպար, որի շուրջ կկոնսոլիդացվեն քաղաքական ուժերը, քանի որ ո՛չ Արման Բաբաջանյանը, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ոչ էլ Արամ Սարգսյանը չեն կարողանա այդ բեռն իրենց վրա վերցնել, չեն աճել այդքան։ Չեմ ասում՝ Հայկ Մարությանն այդքան աճել է, բայց Արևմուտքի տեսանկյունից Մարությանը միակ մարդն էր, որի շուրջ կարող են կոնսոլիդացվել քաղաքական ուժերը»,-ասել էՎահե Հակոբյանը:


Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը ինչ հրահանգ ստանան Արևմուտքից, դա էլ կատարելու են։


«Համոզված եմ՝ առաջիկայում նրանք ստանալու են հրահանգ՝ կանգնել Հայկ Մարությանի կողքին՝ դրանով բերելով երկրորդ «Նիկոլ Փաշինյանին»»,-ասել է Վահե Հակոբյանը։ Նա հավելել է, որ այդ ծրագրից անմասն չէ նաև Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր