Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 դեկ 2021 10:44

Եթե ​​Ռուսաստանը շարունակի իր «ագրեսիվ գործողություններն» Ուկրաինայի դեմ, ապա ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պատրաստ են Մոսկվայի դեմ կիրառել ամենավճռական միջոցները

Եթե ​​Ռուսաստանը շարունակի իր «ագրեսիվ գործողություններն» Ուկրաինայի դեմ, ապա ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պատրաստ են Մոսկվայի դեմ կիրառել ամենավճռական միջոցները, ինչի հետեւանքով ռուսական տնտեսությանը լուրջ վնաս կհասցնի, իսկ Կրեմլը կստանա հենց այն, ինչ ռուսական ղեկավարությունը չի ցանկանում. ՆԱՏՕ-ն կմոտենա Ռուսաստանի սահմաններին եւ կամրանա Արեւելյան Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը շարունակի անել այն, ինչ անում է հիմա, մենք եւ մեր դաշնակիցները պատրաստ են լուրջ ծախսեր պարտադրել [Մոսկվային], որոնք կվնասեն Ռուսաստանի տնտեսությանը եւ կբերեն [Կրեմլին] այն, ինչը, նրանց խոսքով, իրենք չեն ցանկանում. ոչ թե ՆԱՏՕ-ի ներկայության կրճատում, այլ` ընդլայնում, մոտեցում, այլ ոչ թե [ՆԱՏՕ-ի] հեռվացում Ռուսաստանից»։



Աղբյուրը շեշտում է, որ Մոսկվան արդեն ստացել է այդ ուղերձն Արեւմուտքից, սակայն ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները նաեւ հասկացրել են Ռուսաստանին, որ կա այլ ճանապարհ՝ շփում դիվանագիտական ​​ուղիներով, եւ այժմ իրավիճակի զարգացումը կախված է Կրեմլի արձագանքից։
Եթե ​​Ռուսաստանն ընտրի այս ճանապարհը, ապա, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, ԱՄՆ-ն «պատրաստ կլինի հունվարի սկզբին սկսել դիվանագիտական ​​շփմանը մի քանի ուղիներով»։
«Մենք ի գիտություն ենք ընդունել այն մտահոգությունները, որոնք Ռուսաստանը հայտնել է ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակային կարգով, եւ ցանկանում ենք կրկնել, որ ցանկացած երկխոսություն պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, ինչը նշանակում է, որ մենք ունենք մեր հարցերը [Ռուսաստանին]… եւ ցանկացած երկխոսություն պետք է տեղի ունենա նաեւ մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ լիարժեք համակարգմամբ»,- ընդգծել է աղբյուրը։
Սպիտակ տանըն կարծում են, որ բանակցությունները պետք է սկսել Մոսկվայի հետ՝ համաձայնելով «եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքներին եւ փաստաթղթերին». բոլոր պետությունները պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ այլ երկրների կողմից ընդունված որոշումները, իսկ հարեւան պետությունների սահմանների բռնի փոփոխությունն անընդունելի է։ 
Աղբյուրը հավելել է, որ Վաշինգտոնը Մոսկվային հասկացրել է, որ «այդ բանակցություններում զգալի առաջընթաց կարելի է ձեռք բերել միայն դեէսկալացման, այլ ոչ թե էսկալացման պայմաններում»  Ուկրաինայի շուրջ։ Անկախ նրանից, թե որ ուղին կընտրի Ռուսաստանի ղեկավարությունը, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չեն ծրագրում հրապարակայնացնել բանակցությունները, ասել է աղբյուրը։ Նա հայտարարել է, որ միմյանց դեմ հրապարակայնորեն պահանջներ հնչեցնելը «մեզ կառուցողական չի թվում»։ «Մենք չենք պատրաստվում պատասխանել բոլոր առաջարկներին կամ մեկնաբանություններին, որոնք ստացվում են, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի կողմից»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Պատասխանելով Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում Ռուսաստանին սպասվող հնարավոր հետեւանքների մասին հարցին՝ աղբյուրը նշել է, որ Արեւմուտքի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տնտեսության ոլորտով։ «Մենք ասել ենք, որ կավելացնենք աջակցությունն Ուկրաինային` իր տարածքը պաշտպանելու համար, ինչպես նաեւ կհուսադրենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին եւ դաշնակիցներին»՝ դաշինքի արեւելյան թեւի տարածաշրջանում ԱՄՆ զորքերի տեղակայման կոնֆիգուրացիայի փոփոխության միջոցով, հայտարարել է զրուցակիցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր