Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 դեկ 2021 12:17

Աննա Հակոբյանը շքեղ հանգի՞ստ է անցկացնում ԱՄՆ-ում․ քանի հազար դոլար է ծախսվել և ում կողմից

Politik.am-ը  գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իր կինը՝ Աննա Հակոբյանն աչքի է ընկել որպես թանկարժեք շրջագայությունների սիրահար։ Առաջին ամենաաղմկոտ շրջագայությունը 2018 թվականին ամուսնու հետ՝ պետական միջոցների հաշվին գաղտնի Դավոս գնալն էր։ Այն ժամանակ Politik.am-ը հետաքննական հոդված էր հրապարակել և մանրամասն ներկայացրել, թե ինչպես է Աննա Հակոբյանը գնացել Դավոս և ինչպես էին իշխանությունները փորձում թաքցնել այդ փաստը, բայց անհերքելի փաստերի հրապարակումից հետո ստիպված եղան ընդունել։ 

Փաշինյանի և իր կնոջ հաջորդ ամենաաղմկոտ շրջագայությունը չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելն էր, որը պետության համար արժեցավ ավելի քան 650 հազար դոլար։

Պատերազմից հետո էլ Աննա Հակոբյանն իր թանկարժեք շրջահայություններից չհրաժարվեց։ Նախորդ տարի պատերազմի ողբերգական ավարտից շաբաթներ անց Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա և այնտեղ էր անցկացնում տոնական հանգիստը։ Այդ ժամանակ էլ մամուլում եղան հրապարակումներ, որ Աննա Հակոբյանը հաստատվել է Մոսկվայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում և օգտվում է միայն ամենաճոխ ռեստորաններից։

Այս տարի էլ Աննա Հակոբյանն իր սկզբունքներին չի դավաճանել։ Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Աննա Հակոբյանը Սուրբ ծննդյան տոներից առաջ մեկնել է  ԱՄՆ։ Դեկտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը Երևանից մեկնել է Մոսկվա, իսկ այնտեղից դեկտեմբերի 22-ին Լոս Անջելես։ Մեր ընթրեցողներից մեկը, ով նույն չվերթով մեկնել է ԱՄՆ, հասցրել է լուսանկարել Աննա Հակոբյանին։ Կառավարության մեր աղբյուրների պնդմամբ Աննա Հակոբյանին ուղեկցում է երկու թիկնապահ (մեկը երևում է կադրում), մեկ վարսավիր և մեկ գործավար։ Մեզ լուսանկար ուղարկած քաղաքացին տեղեկացրեց, որ առնվազն Աննա Հակոբյանն ու թիկնապահները ԱՄՆ են հասել բիզնես դասով։
Դեպի ԱՄՆ բիզնես դասի մեկ տոմսը արժե ավելի քան 2600 դոլար, այսինքն երեք տոմսը միասին կարժենա ավելի քան 7800 դոլար։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե Աննա Հակոբյանն ինչ հյուրանոցում է հաստատվել, բայց հաշվի առնելով նախորդ հրապարակված այցերը, կարելի է միայն ենթադրել, որ այն գերթանկարժեք հյուրանոցերից մեկն է և դա էլ իր և իր թիկնապահների համար (ըստ կարգի թիկնապահները ևս հաստատվում են իրենց պաշտպանյալի նույն հյուրանոցում և հնարավորինս մոտ սենյակում) արժեցել է առնվազն մի քանի հազար դոլար։ Մեզ հայտնի չէ նաև, թե ինչ ռեստորաններ և ժամանցի վայրեր է այցելել Աննա Հակոբյանը, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տանում ենք:
Աննա Հակոբայնի հետ կապ հաստատել չստացվեց և մեզ չհաջողվեց ստանալ իր մեկնաբանությունը։ Ուսումանսիրեցինք նաև իր հիմնադրած Իմ քայլը և Ժպիտների քաղաք հիմնադրամների պաշտոնական կայքերը՝ հասկանալու համար, արդյո՞ք հիմնադրամների գործունեության հետ կապված չէ իր այցը ԱՄՆ, բայց չգտանք որևէ լուր, որը ազդարարած կլիներ Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարվելիք գործնական այցի մասին։ Այս ամենից ելնելով այլ բան չի մնում եզրակացնել, քան այն որ Աննա Հակոբյանը որոշել է շքեղ հանգիստ անցկացնել ԱՄՆ-ում՝ հենց Սուրբ ծննդյան տոների ընթացքում։
Պատրաստ ենք հրապարակել նաև Աննա Հակոբյանի տեսակետն ու իր կողմից մեզ փոխանցվող փաստերը։ Հետաքրքիր կլինի լսել նաև, թե տիկին Հակոբյանն ում միջոցների հաշվին է մեկնել ԱՄՆ և իրականում որքան գումար է ծախսվել այս այցի համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր