Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

25 դեկ 2021 13:29

Ուկրաինան կրակի հետ է խաղում՝ իր տարածքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրելով

Ուկրաինան կրակի հետ է խաղում՝ իր տարածքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրելով։ Համապատասխան հայտարարությունն արել է փորձագետ, Ուկրաինայում Ամերիկյան ինստիտուտի փոխտնօրեն Ջեյմս Ջարտասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում մեկնարկել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին տեղեկացրել էր երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ըստ փորձագետի՝ Կիևը ստուգում է, թե որքան հեռու կարելի է գնալ՝ խախտելով սահմանված կանոնները։ Նա մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայի գործողությունները կարող են հանգեցնել էսկալացիայի, հատկապես այն լույսի ներքո, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության ժամանակ։

«Կիևը կրակի հետ է խաղում, նրանք կարծում են, որ այդ անօդաչու թռչող սարքերն արտադրելով՝ պատերազմում առավելություն կստանան»,- եզրափակել է Ջարտասը։

Ըստ Երմակի՝ այժմ Ուկրաինայում կազմակերպվում է ամբողջական ցիկլային արտադրություն, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերն ամբողջությամբ արտադրվում են երկրում և չեն հավաքվում ներկրվող բաղադրիչներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր