Մենք չենք նվաստանա որեւէ մեկի առջեւ,Արեւմուտքի առջեւ երբեք «պաշարված ամրոց» չենք դառնա, բացառվում է

«Մենք երբեք որեւէ մեկին չենք խնդրել վերացնել պատժամիջոցները մեր նկատմամբ»,- ասել է նա։ «Մենք չենք նվաստանա որեւէ մեկի առջեւ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը պատասխան կգտնի, եթե Արեւմուտքն ուժեղացնի պատժամիջոցները, բայց ապավինում է իր արեւմտյան գործընկերների խոհեմությանը, ասել է արտգործնախարարը։
«Ես չեմ կարող երաշխավորել այն խելագարների համար, ովքեր արեւմտյան երկրներին այս ուղղությամբ են մղում։ Նման մարդկանց Արեւմուտքում դեռ չեմ տեսնում իշխանության մեջ։ Բայց ես չեմ կարող երաշխավորել խելագարների համար, ովքեր փորձում են համապատասխանաբար առաջնորդել մերձբալթներին, ուկրաինացիներին եւ լեհերին: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ինձ համար այս ֆանտաստիկ սցենարն իրականանա, մենք պատասխան կգտնենք»,- ասել է նա։
Ռուսաստանի ղեկավարությունը չի ծրագրում երկիրը «պաշարված ամրոցի» վերածելու հնարավորությունն իր դեմ պատժամիջոցների պատճառով, ասել է Լավրովը։
«Ի՞նչ է, մենք «պաշարված ամրոց» կդառնանք: Համոզված եմ, որ դա բացարձակապես բացակայում է Ռուսաստանի ղեկավարության պլաններում,- նշել է նախարարը։ «Նախագահը մշտապես խոսում է, այդ թվում՝ իր վերջին ելույթների ժամանակ, իր մեծ ասուլիսի ժամանակ, հասարակության ազատ զարգացման, ժողովրդավարական սկզբունքների համար հնարավորությունների ընդլայնման իր հանձնառության մասին»։