Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

28 դեկ 2021 10:31

21 օր գերության մեջ գտնված, խոշտանգված, ծեծված. գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը ևս կալանավորվեց

Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել:  Այս մասին  ասաց Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Նա ասաց՝ պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։

Փաստաբանի խոսքով՝ դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումներն անհիմն են. «Հայաստանում արդարադատությունը մեռնում է: Մյուս կողմից էլ ժողովրդական ասացվածք կա՝ «ընկերովի մահը հարսանիք է», ոչինչ, մենք չենք տխրում: Սակայն, Հայաստանը խժռում է իր զավակներին: Ամեն ինչ անում են, որ վերադարձած գերիները մնան կալանքի տակ: 

Փորձելու ենք օրենքի սահմանում ամեն գնով պայքարել:  21 օր գերության մեջ գտնված, խոշտանգված, ծեծված, Հայաստան վերադառնալու մեծ հույսով ադրբեջանական գերության մեջ ապրածին բերել Հայաստան ու կալանավորել` իմ կարծիքով անմարդկային է», - նշեց նա:

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է կատարվածում՝ փաստաբանը չցանկացավ պատասխանել. «Ապագան ցույց կտա՝ ինչ ենթատեքստ կա: Ես իրենց քաղբանտարկյալ չեմ համարում: Կարծում եմ՝ սա ժամանակավոր է»,- եզրափակեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ  Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։ Նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Նշված քրգործով կալանավորված 5 զինծառայողի սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին՝ 3-8 տարվա ազատազրկում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր