Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

28 դեկ 2021 10:58

Արմեն Սարգսյանը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Չինաստանի նախագահը

«The Caucasian Telegraph» պարբերականը հրապարակել է մի ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացված են աշխարհի նախագահների աշխատավարձերը՝ տարեկան կտրվածքով։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատավարձը տարեկան կտրվածքով կազմում է 32 400 ԱՄՆ դոլար։ Հետխորհրդային երկրներում սա ամենաբարձր աշխատավարձերից մեկն է։ Ղազախստանի նախագահն, օրինակ՝ ստանում է 20 400 դոլար աշխատավարձ, Ղրղզստանի նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 18 800 դոլար, Ուկրաինայի նախագահը ստանում է 11 600 ԱՄՆ դոլար։ Նույնիսկ Չինաստանի նախագահի աշխատվարձն է ավելի ցածր, քան մեր նախագահինը․ այն կազմում է տարեկան 22 000 դոլար։ Ամենաբարձր աշխավարձերը ստանում են արաբական աշխարհի ղեկավարները։ Առաջին եռյակը եզրափակում է Բրունեյի սուլթանը՝ 1 968 768 000 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձով։ Երկրորդ ամենաբարձր աշխավարձը ստանում է ԱՄԷ-ի նախագահը՝ տարեկան 4 608 273 000 ԱՄՆ դոլար, իսկ աշխարհում ամենաբարձր աշխատավարձը ստանում է Սաուդյան Արաբիայի թագավորը՝ տարեկան 9 600 000 000 ԱՄՆ դոլար։


Oragir.news

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր