Սեպտեմբերի 9-ին և 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ»       Մարդկանց մոլորության մեջ են գցում, խաբում են. «Փաստ»    

28 դեկ 2021 13:00

«Մեզ հունից հանել ա Փաշինյանի վերջին ասուլիսը»․ արցախցի

«Մեզ՝ հադրութցիներիս, հունից հանել ա Փաշինյանի վերջին ասուլիսը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բնակարանի պահանջով բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը։


«Չգիտեմ՝ ինչպես ա մտածում Հայաստանի կառավարությունը, ինչ հիմքերով ա էդ արտահայտությունն անում, որ պետք ա Արցախը մտնի Արդբեջանի կազմի մեջ․․․Ինչո՞ւ․․․ Արցախը ե՞րբ ա եղել Արդբեջանի կազմի մեջ։ Արցախն Ադրբեջանին ինչ-որ ժամանակահատված նվիրել են»,- ասաց նա։




«Լրիվ դեմագոգիա եմ համարում Արայիկ Հարությունյանի հակադիր պատասխանը։ Ինչ-որ անհասկանալի խաղեր են խաղում»,- նկատեց կինը։


Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը հոգ չի տանում ո՛չ արցախցիների, ո՛չ Հայաստանի ժողովրդի մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր