Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 դեկ 2021 11:51

ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել

ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը:

«Նախագահ Բայդենը նախօրեին ստորագրած Ազգային պաշտպանության մասին օրենքը ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն` Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կհետևեմ, որ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-գրել է Փալոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր