Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 դեկ 2021 14:22

Ճիշտ չէ Արամ Մելքոնյանին հերոսացնելը, ես լսել եմ, որ նա գնացել է ադրբեջանցիների հետ թեյ է խմել․ Ավագանու անդամ

Վարդենիսում լարված իրավիճակը շարունակվում է։ Համայնքի նորընտիր ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ես նոր լսեցի ՔՊ կուսակցության ավագանու անդամի ասածները՝ վիրավոր զինծառայողի մասին, թե հոսպիտալ տեղափոխելիս՝ ճանապարհը փակված է եղել, խոչընդոտել են։ Դա սարսափելի կեղծիք է, նման բան չի եղել։ Զինվորն առաջին օգնությունը ստացել է Վարդենիսի հոսպիտալում։ Ես բժշկուհի եմ, աշխատում եմ Վարդենիսի հոսպիտալում։ Զինվորին առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո, նրան տեղափոխել են Ճամբարակ-Երևան-Սևան ճանապարհով, Ծովակի ճանապարհով նման հիվանդի տեղափոխում չի եղել, դա զրպարտանք է, և ճիշտ չէ Արամ Մելքոնյանին հերոսացնելը»։
«Մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինչ է արել Արամ Մելքոնյանը Վարդենիսում՝ առանց որևիցե սահման գնալու։ Միայն զինվորական համազգեստ կրելով՝ եկել է հոսպիտալ, գնացել համայնքապետարան, բայց սահման, եթե գնացել է, ապա՝ եզակի դեպքերում։ Ես լսել եմ, չեմ կարող վսստահ ասել, որ ինքը գնացել է ադրբեջանցիների հետ թեյ է խմել։ Բասարգեչարի քաղաքապետ, ինչ-որ նման բաներ լսել եմ, ինչի համար ամաչում եմ»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր