Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

05 հուն 2022 12:30

Տեսանյութ.Արտակարգ դրություն Ղազախստանում.Ցուցարարների և ուժայինների բախումներ՝ արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Քաղաքացիների անվտանգությանը լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ալմաթիի մարզի սահմաններում արտակարգ դրություն սահմանել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 12:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00:00-ն»,- ասված է փաստաթղթում։


Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։


Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։


Իսկ մինչ այդ  Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի  ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։

Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր