Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

05 հուն 2022 13:30

3000 արգեսիվ տղամարիկ գրոհում են Ալմաթիի գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինը.բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև

Մոտ 3000 մարդ գրոհում է Ալմաթիի գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինը։ Դեպքի վայրից հայտնում է Sputnik Ղազախստանի թղթակիցը։

Հարձակվողները մոտ երեք հազար ագրեսիվ տղամարդիկ են՝ զինված հիմնականում ռեզինե մահակներով։

Ոստիկանության մոտ 1500 ծառայող պաշտպանվում է լուսաձայնային նռնակներով։

Նշվում է, որ հարձակվողները ծեծի են ենթարկել մի քանի ոստիկանի, խլել են նրանց վահաններն ու սաղավարտները։

Հունվարի 5-ին կեսօրին մի քանի հարյուր հոգուց բաղկացած ամբոխ է հավաքվել Ալմաթի Արենայի մոտ։ Նրանք առաջ են քաշում այնպիսի քաոսային պահանջներ, ինչպիսիք են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը, վարկերի դուրսգրումը եւ ապրանքների գնիջեցումը։

Ամենուր խարույկներ են վառվում, բողոքականները փակում են ճանապարհները եւ ոչ մեկին չեն թողնում ներս։  

Տոլե բի փողոցում ագրեսիվ ամբոխը շարժվել է դեպի քաղաքային ակիմատ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր